Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջապահության լրատու 3-4.2013

Աշխատանքով իմաստավորված կանացի երջանկություն

Աշխատանքով իմաստավորված կանացի երջանկություն

Գարնանաբույր տոնը` մարտի 8-ը, արդեն երկրորդ տասնամյակն է, ինչ նորանկախ Հայաստանում տոնվում է մեկամսյա կտրվածքով. մինչև ապրիլի 7-ը` մայրության ու գեղեցկության տոնը: Սա ուրախալի և տրամաբանական է, քանզի կին արարածն առհասարակ և, մասնավորապես, հայ կինը կլոր տարին արժանի են սիրո, համայն ուշադրության, քնքշանքի, հոգատար վերաբերմունքի, որովհետև նա է  օջախի հենասյուներից մեկը:

 

Բելլա Էդվարդի Գրիգորյանը մեկն է այն միլիոնավոր հայ կանանցից, ով անձնական երջանկությունը երբեք չի զատում նախասիրած աշխատանքից, այն կոլեկտիվից, ուր յուրաքանչյուրն իր դերակատարությունն ունի նյարդաբան բժշկուհու յուրաքանչյուր օրն առավել իմաստալից, հետաքրքիր դարձնելու առումով:

 

Մինչ հայ բժիշկների բազմահազարանոց բանակը համալրելը, դպրոցի փայլուն շրջանավարտ դեռատի աղջնակը միայն մեկ երազանք է ունեցել` դառնալ բժշկուհի, կարողանալ ոտքի հանել հիվանդ, առողջական խնդիրներ ունեցող մարդկանց:

 

Երևանի պետական բժշկական ինստիտուտի երիտասարդ շրջանավարտը, ով արդեն անուն հանած նյարդաբանի համբավ ուներ, երջանիկ պատեհությամբ 1986-ին վերապատրաստվում է ԱՄՆ-ում և Եվրոպայում` ձեռք բերելով կլինիկական նեյրոֆիզիոլոգի հարակից մասնագիտություն:

 

1998-ին նա հաջողությամբ պաշտպանում է թեկնածուական ատենախոսությունը`«Կլինիկական նեյրոֆիզիոլոգիական կոլելյացիաները վետեբրոգեն կոպրեսիոն ռադիկուլոպաթիաների ժամանակ» թեմայով: Իսկ մեկ տարի անց նա աշխատանքի անցավ մայրաքաղաքի համալսարանական թիվ 1 հիվանդանոցի ռադիոլոգիայի կենտրոնում` հաջողությամբ համատեղելով նաև էլեկտրանեյրամիոգրաֆիստի աշխատանքը: Կլինիկայի ռադիոլոգիայի կենտրոնում նա իրականացնում է համակարգչային ախտորոշում, ինչը հնարավորություն է ընձեռում ըստ ամենայնի հետազոտել պացիենտների պերիֆերիկ նյարդերը, մկանները, որոշել վնասված նյարդերի տեսակն ու տեղը, վնասվածության աստիճանը, հիվանդության տեսակը` դրանով իսկ առաջարկելով բուժման արդյունավետ և ճշտագույն մարտավարություն:

 

Բժշկուհու կարծիքով, հատկապես, վերջին տասնամյակներում, ելնելով բնապահպանական անմխիթար իրավիճակներից, սթրեսներից, սննդի որակից և էլի մի շարք օբյեկտիվ հանգամանքներից, մարդկանց շրջանում ընդհանուր հիվանդացության աճ է արձանագրվել: Այդուհանդերձ, շնորհիվ բժշկական ապահովագրության համակարգի աստիճանական ներդրման, մարդիկ հասկացել են, որ ավելի լավ է ժամանակին հետազոտվել, ախտորոշվել, նոր միայն բուժվել: Հակառակ պարագայում` դրական արդյունքի մասին խոսք լինել չի կարող:

 

Ռադիոլոգիայի կենտրոնը, ինչպես հավաստիացնում է Բելլա Գրիգորյանը, ունի հետազոտման և ախտորոշման բոլոր միջոցները, ինչը հնարավորություն է ընձեռում նույն տեղում իրականացնել բազմապիսի հետազոտություններ, հատկապես, արդիական տեխնոլոգիաների և մասնագետ բժիշկների թիմի առկայության պայմաններում:

 

Բացի բժշկական ապահովագրություն ունեցողներից, անվճար հետազոտման իրավունք ունեն պետպատվերով կլինիկա ուղեգրված հիվանդները, համալսարանական կլինիկայի աշխատակիցներն ու նրանց առաջնային հարազատները: Նյարդաբանական ախտորոշումն ամենաարդյունավետն է:

 

Գիտությունը հսկայական առաջընթաց է արձանագրել: Այսօր բուժման կարիք ունեցող մարդն այլևս չի կարող հենվել բժշկի միակ եզրակացության վրա: Հատկապես, չարորակ ուռուցքային հիվանդություններն արդյունավետ բուժելու համար կարևոր են բժշկական երկու, հաճախ երեք եզրակացությունները:

 

«Յուրաքանչյուր  հիվանդ հնարավորություն է տալիս մի բան ավելի սովորել, չէ որ բժշկությունն այն մասնագիտությունն է, որ մինչև կյանքի վերջը սովորելու բան ունես»,- սա Բելլա Գրիգորյանի համոզմունքն է:

 

Այսօր այն բժշկի վարկանիշն է բարձր, ով մշտապես հետևում է համաշխարհային բժշկագիտության տեղեկատվությանը: Փառք Աստծո, համակարգչային տեխնիկան, Up to date համակարգը, ինտերնետի անսպառ հնարավորությունները և էլի նմանատիպ միջոցները բժշկին բժշկական ամենաառաջադիմական տեխնոլոգիաների հետ համընթաց քայլելու պատեհություն են ընձեռում:

 

Բելլա Գրիգորյանը ըստ արժանվույն է գնահատում ամերիկահայ բարերար Նազարյանների ընտանիքի (ընտանիքի ավագ որդին` Լևոնը ռադիոլոգ է) ներդրումը ոչ միայն ռադիոլոգիայի կենտրոնի շենքի կառուցման ֆինանսավորման, այլև արդիական սարքավորումներ ձեռք բերելու առումով: Պատահական չէ, որ Կենտրոնը տեխնոլոգիական իր հագեցվածությամբ լիովին համապատասխանում է ոչ միայն եվրոպական, այլև արևմտյան առաջադիմական երկրների չափանիշներին:

 

Իր աշխատանքին նվիրված և դրանով ապրող բժշկուհին բժշկագիտության ապագան շատ առումներով կապում է ապացուցողական բժշկության հետ, այն համարում կարևոր և անհրաժեշտ, ինչով առաջնորդվում են ԱՄՆ-ի, Իսրայելի, Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրներ:

 

Ուրախությամբ տեղեկանում ենք, որ բազմազբաղ բժշկուհին նաև Զալցբուրգի միջազգային բժշկական սեմինարների համակարգողն է Հայաստանում: Անցած մի քանի տարիների ընթացքում հայաստանյան ավելի քան 700 բժիշկներ մասնակցել են այդ սեմինարներին:

 

Բելլա Գրիգորյանը փաստում է, որ սատելիտային սիմպոզիումներ անցկացնելու նպատակով ԱՄՆ-ից, Արևմտյան Եվրոպայից հրավիրում են մասնագետներ, նրանց դասախոսություններն ու զեկուցումները մեր թե փորձառու, թե երիտասարդ բժիշկների համար հսկայական բժշկագիտական տեղեկատվություն են պարունակում: Սա նաև փորձի յուրօրինակ փոխանակում է:

 

«Մեծ երջանկություն է, հաճույք, որ մասնագիտական քո միջամտությամբ կարող ես օգնել ոչ միայն հիվանդ մարդկանց, այլև երիտասարդ, կարող բժիշկների, ովքեր ցանկանում են խորանալ ընտրած մասնագիտության բնագավառում, վերապատրաստվել եվրոպական առաջադիմական կլինիկաներում, մասնակցել սեմինարների և սիմոզիումների»,-ասում է տիկին Գրիգորյանը: 

 

Ընդունելով մեր շնորհավորանքները մարտի 8-ի տոնի առիթով, նա, իր հերթին շնորհավորեց Հայաստանի առողջապահության բնագավառի կին բժիշկներին, բուժքույրերին, բոլոր հայ կանանց ու աղջիկներին.«Կուզեի, որ մեր կանայք լինեն առողջ, չսպասեն այնքան, որ բժշկի դիմեն հիվանդության պարտադրանքով, ապրեն առողջ կենսակերպով, ժամանակ գտնեն զբաղվելու սպորտով, հնարավորինս շատ լինեն բնության գրկում, շաբաթվա գոնե մի քանի ժամը բացառապես նվիրեն իրենք իրենց, առողջ զավակներ մեծացնեն ու դաստիարակեն, բարությամբ, լավ տրամադրությամբ կարողանան ձերբազատվել ամենօրյա սթրեսներից, բացասական լիցքերից, ապրեն գարնանային օրվա զարթոնք ու ուրախ տրամադրություն արթնացնող զգացողությամբ...»

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու3-4.2013
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ճառագայթային թերապիայի հետևանքները
Ճառագայթային թերապիայի հետևանքները

Շատ մարդկանց համար ուռուցքաբանական հիվանդություններն այլևս դատավճիռ չեն դառնում, քանի որ ախտորոշման, բուժման և պահպանող թերապիայի ժամանակակից մեթոդները օգնում են բուժվել այդ հիվանդություններից և շարունակել նորմալ ապրել...

Բուժում Ուռուցքաբանություն Ռադիոլոգիա և այրվածքաբանություն
2013-ին անվճար դեղերի ապահովվածությունը կմեծանա

ՀՀ առողջապահության նախարարի մոտ մարզպետարանների առողջապահության բաժինների պետերի մասնակցությամբ կայացած գործակարգավարական հերթական խորհրդակցության  ժամանակ Դերենիկ Դումանյանն առաջին հերթին անդրադարձավ Հայաստանի...

Ուսումնասիրում են Հայաստանի փորձը
Ուսումնասիրում են Հայաստանի փորձը

 Մոնղոլիայի մի խումբ մասնագետներ Հայաստանում են ընտանեկան բժշկության ոլորտում մեր երկրի փորձն ուսումնասիրելու նպատակով: Ընտանեկան բժշկության զարգացման նպատակով կառուցվածքային նոր բարեփոխումների գործընթացում գտնվող...

Գրիպ և սուր շնչառական վարակներ. Արձանագրվում է աճ

Ի՞նչ հիվանդություն է գրիպը։ Ոմանք շարունակում են թերագնահատել այս հիվանդության լրջությունն ու նենգությունը։ Եւ, չգիտակցելով կամ անտեսելով գրիպի հետևանքների վտանգավորությունը, հաճախ հիվանդությունը տանում են ոտքի վրա` առանց բժշկին դիմելու...

Ավդալբեկյան Սուրեն Խաչատուրի
Ավդալբեկյան Սուրեն Խաչատուրի

Առողջապահության համակարգը ծանր և անդառնալի կորուստ կրեց։ Մարտի 10-ին վախճանվեց  Սուրեն Խաչատուրի Ավդալբեկյանը՝ բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Մ.Հերացու շքանշանի առաջին ասպետ...

Պատմության էջերից
Երգող-ապաքինող սկահակներ
Երգող-ապաքինող սկահակներ

Երգող սկահակների ազդեցությունը շատ ավելին է, քան պարզապես մերսումը; Այս անսովոր բուժական մերսման` «երգող սկահակների» կամ տիբեթյան սկահակների հայրենիքը Հարավ-արևելյան Ասիան է: Այն սկիզբ է առել եկեղեցական ծիսակատարությունների ժամանակ...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Ափոյան Վիկտոր Թադեվոսի
Ափոյան Վիկտոր Թադեվոսի

Առողջապահության համակարգը ծանր կորուստ կրեց։ Փետրվարի 18-ին վախճանվեց բժշկական գիտությունների դոկտոր, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վիրաբուժության թիվ 1 ամբիոնի պրոֆեսոր, Հայաստանի բժշկական ...

Պատմության էջերից
Մրսածությանը կօգնի նուռը
Մրսածությանը կօգնի նուռը

Մրսածության հիվանդությունների, գրիպի և ՍՇՎԻ-ների դեպքում հարկ է օգտագործել նուռ, չէ որ այն վիտամինային իսկական ռումբ է: Նռան մեջ պարունակվում են A, C, E, B1, B2 վիտամիններ, ինչպես նաև հանքանյութեր, ինչպիսիք են երկաթը, կալիումը, կալցիումը...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը ԼՈՒՐԵՐ: Թերապիա
Վահանագեղձը հսկողության տակ է
Վահանագեղձը հսկողության տակ է

Վահանագեղձը կշռում է ընդամենը 15-20 գրամ, բայց օրգանիզմում վահանագեղձի կատարած դերը նրա չափերից շատ ավելի մեծ է և կարևոր: Որովհետև ողջ կյանքի ընթացքում վահանագեղձի արտադրած հորմոնները մասնակցում են օրգանիզմի բոլոր...

Ներզատաբանություն
Հոջկինի հիվանդություն` լիմֆոգրանուլեմատոզ
Հոջկինի հիվանդություն`  լիմֆոգրանուլեմատոզ

Նախկինում Հոջկինի հիվանդությունը ավշային համակարգի ուռուցքաբանական հիվանդություն էր համարվում: Որոշ ժամանակ անց փոխվեց միայն դրա բուժման միջոցները, իսկ ախտանիշները, դրսևորումն ու բարդությունները մնացին նույնը...

Ուռուցքաբանություն
Էլենորա Գուլյան «Հայաստանը նաև իմ Հայրենիքն է, Երևանը իմ քաղաքն է»
Էլենորա Գուլյան «Հայաստանը նաև իմ Հայրենիքն է, Երևանը իմ քաղաքն է»

Էլենորա Ալեքսանդրի Գուլյանի աշխատանքային գրքույկում միայն երկու գրառում կա. ՀՀ Գիտությունների ակադեմիայի կենսաքիմիայի գիտահետազոտական ինստիտուտ...

Բժիշկներ
Հիշողության լավացման մեթոդներ
Հիշողության լավացման մեթոդներ

Տարիների ընթացքում նկատում ենք, որ մեր հիշողությունն ավելի ու ավելի է վատանում. ծննդյան թվերը, իրադարձությունները, անուններն ու հեռախոսի համարները, կինոնկարների անվանումները մոռացվում են և էլ ավելի է դժվարանում դրանք հիշելը...

Հիշողություն, հիշողության խանգարումներ
Առողջության գրավականը
Առողջության գրավականը

Արթուր Շոպենհաուերի «Կյանքի իմաստության աֆորիզմեր» գրքից («Азбук», Սանկ-Պետերբուրգ, 2012թ.) հատված (կրճատումներով), առողջության և ուրախության փոխկապակցվածության մասին...

Հոգեկան առողջություն
Ապաքինող լույսը. ինչ են բուժում ծիածանի գույները
Ապաքինող լույսը. ինչ են բուժում ծիածանի գույները

Լուսաբուժությունը կարող է թվալ, թե այլընտրանքային բուժում է, սակայն գիտնականները հաստատում են, որ տարբեր երկարության (այսինքն, տարբեր գույների) լուսաալիքներն ազատում են որոշակի հիվանդություններից...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ